Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Իմ տեսած Պոտսդամը
Յոհաննես Լեփսիումը հայերի մասին։ «Եթե մի ռասա իր բնական հատկանիշերով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայկականն է»: «Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է. դա Յոհաննես Լեփսիուսն է»: Հենրի Մորգենթաու ԱՄՆ պետական գործիչ
Պոտսդամն ինձ համար առաջին հերթին կարևոր էր, որպես հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկի` Յոհաննես Լեփսիուսի ծննդավայր:
Մարդ, ով ոչ միայն իր ձայնը բարձրացրեց թուրքական վայրագությունների առիթով, այլև 1921-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես եկավ որպես վկա և մերկացրեց երիտթուրք ոճրագործ Թալեաթին:
Պոտսդամն ինձ համար կարևոր էր նաև նրանով, որ հնարավորություն ունեցա լինել Ցեցիլիենհոֆ պալատում, ուր 1945 թվականին կայացած պոտսդամյան կոնֆերանսի շրջանակներում կայացել է քննարկում` Կարսի և Արդահանի վերադարձման մասին:
...Պոտսդամի խորհրդաժողովի աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ հանդիպում են ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները` Մոլոտովը և Իդենը: Դաշնակից տերությունների ղեկավարների հանդիպման նախօրյակին տեղի էին ունենում այդ երկրների ներկայացուցիչների հանդիպումներ, որոնց ընթացքում լուծվում էին «ոչ շատ էական» հարցեր: Նման հարցերից էր հայկական տարածքների հարցը: Մոլոտովը նշում է, որ 1921թ. թուրքերն օգտվեցին Խորհրդային պետության թուլությունից և նրանից խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը, և հայերն իրենց վիրավորված են զգում: Այդ պատճառով Խորհրդային կառավարությունը պահանջում է օրինականորեն իրեն պատկանող տարածքները վերադարձնել:
Իդենը շատ լավ պատկերացնում էր խնդիրը, մանավանդ, որ թուրքական դիվանագետները Լոնդոնում բանակցել էին նրա հետ: Նա հայտնեց, որ թուրքերը համաձայն չեն բավարարելու Խորհրդային Միության տարածքային պահանջները: Ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից` Արևմտյան տերությունները պաշտպանության տակ առան Թուրքիային, քանի որ հայկական տարածքների հարցը պատրվակ էր դաշնակիցներից որոշ զիջումներ կորզելու համար: Ուստի խորհրդային պատվիրակությունը չպնդեց, որպեսզի այն քննարկման առարկա դառնա:
Այդ առնչությամբ հետաքրքիր է նաև Պոտսդամի խորհրդաժողովին նվիրված Չերչիլի հուշերի այն հատվածը, որը վերաբերում է այդ հարցին. «...Նույն երեկո` հուլիսի 18-ին, ճաշում էի Ստալինի հետ: Ես շոշափեցի Թուրքիայի և Դարդանելի հարցերը: Բնականաբար, նշեցի, որ թուրքերն անհանգստացած են: Ստալինը բացատրեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Թուրքերը ռուսներին առաջարկել են կնքել միություն ստեղծելու պայմանագիր: Ռուսները ի պատասխան` հայտարարել են, որ պայմանագիր կարելի է կնքել միայն այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկը ոչ մի պահանջատիրություն չունի մյուսի նկատմամբ, իսկ Ռուսաստանն ուզում է ստանալ Կարսը և Արդահանը, որոնք նրանից խլել էին նախորդ պատերազմի վերջում: Թուրքերը պատասխանել են, որ չեն կարող քննարկել այդ հարցը: Այդ ժամանակ Ռուսաստանը բարձրացրել է Մոնթրեոյի համաձայնագրի հարցը: Թուրքերը պատասխանել են, որ չեն կարող քննարկել: Այդ պատճառով էլ Ռուսաստանը հայտարարել է, որ չի կարող քննարկել միություն կազմելու պայմանագիրը (Уинстон Черчилль ”Вторая мировая война”, М., 1998,том 6, с. 360):
Հենց Պոտսդամում նախկին դաշնակիցների միջև կախվեց երկաթյա վարագույրը, որը ոչ առանց մեծ ջանքերի «բարձրացվեց» Խորհրդային կայսրության փլուզմամբ:
Եվ ահա թե ինչպես. հենց նիստերից մեկի ժամանակ Տրումենը ստանում է հետևյալ ծածկագիրը. «Երեխաները բարեհաջող ծնվեցին», որը վերծանվում է այսպես` ատոմային ռումբը ստեղծված է: Հենց կոնֆերանսի քննարկումների ընթացքում միջուկային զենքի երևան գալը 180 աստիճանով փոխում է իրադրությունը: Նախ` ԱՄՆ-ը և Անգլիան կորցնում են հետաքրքրությունը ԽՍՀՄ-ի նկատմամբ` Ճապոնիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում, անմիջապես վերանում է կախվածությունը Մոսկվայից` հիմք տալով բացահայտ թշնամանքի և երկաթյա վարագույրի առկայության:
Պոտսդամը Գերմանիայի երկրորդ մայրաքաղաքն է եղել, իսկ մինչ այդ` պրուսական արքաների որսատեղի: Երբ 1961 թվականին սկսեցին կառուցել բեռլինյան պատը, ամենից շատ տուժեց Պոտսդամը: Պոտսդամում է Բրանդենբուրգյան նշանավոր դարպասը, Սան-Սուսի պալատական ռոկոկո ոճով կառուցված չքնաղ համալիրը` անգլիական այգիներով շրջապատված:
Շրջելով մարմարակերտ հոյակապ սրահներով` ոսկեզօծ ու նրբազարդ կամարների ուղեկցությամբ մտնելով բյուրեղապակու ու ոսկու փայլով շողարձակող այդ գեղեցիկ պալատները, դժվարանում ես պատկերացնել, որ այս ամենը վերականգնվել է հիմնահատակ ավերակներից: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին անգլիական օդուժի ռմբակոծության հետևանքով այս պերճաշուք կառույցից միայն ավերակներ մնացին: Վերանորոգումից, ավելի շուտ` վերականգնումից հետո այն լիովին համապատասխանում է իր անվանը` ֆրանսերենից Սան-Սուսին թարգմանվում է` առանց հոգսի: Հասկանալի է` արքայական պալատները ժամանակին ըստ ամենայնի նպաստել են իրենց բնակիչների անհոգ կյանք վարելուն:
Կարդացեք նաև
1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը...
Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...
Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի...
2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...
Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...
2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների...
ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին...
- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...
Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք...
Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում...
Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն